Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Բժիշկ. Վիրուսներից կարելի է խուսափել` օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելով

22.01.2016, 20:20
Վիրուսային հիվանդություններից կարել է խուսափել, օրգանիզմը թունավոր նյութերից մաքելու եղանակով` ճիշտ սննդակարգով, ասաց բժիշկ-դիետոլոգ Հայկազ Սարգսյանը:
Բժիշկ. Վիրուսներից կարելի է խուսափել` օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելով
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/ . Վիրուսային հիվանդություններից կարել է խուսափել, օրգանիզմը թունավոր նյութերից մաքելու եղանակով` ճիշտ սննդակարգով, ասաց բժիշկ-դիետոլոգ Հայկազ Սարգսյանը:

Որպես արագ ապաքինման գլխավոր պայման նա նշեց անկողնային ռեժիմի պահպանումը և սննդի ջերմային մշակումից հրաժարումը:

«Կարելի է խմել թարմ քամած հյութեր կամ կանաչ թեյ` մեղրով, մեղր` լիմոնով»,-ասաց Սարգսյանը:

Հունվարի 22-ի տվյալներով, հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ, հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Նրանցից 213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը` մինչև 18 տարեկան), իսկ 109-ը` թոքաբորբով (57-ը` մինչև 18 տարեկան):

Ներկայում Հայաստանում գրանցվել է H1N1 ենթատեսակի գրիպի վիրուսի բարդություններից մահվան 18 դեպք, միաժամանակ, մահացածները տառապել են ուղեկցող այլ քրոնիկ հիվանդություններով:-0-