Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

«Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել գազի թանկացման բեռը

05.02.2019, 13:39
«Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել թանկացման բեռը, և այդ հարցով ընկերության հետ նույնիսկ բանակցություններ չեն էլ վարվել:
«Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել գազի թանկացման բեռը

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ռու­սական «Գազպրոմ» պետական ընկերությունը 10 տոկոսով թան­կացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150-ից դարձնելով 165 դոլար: ՀՀ իշխանությունները, փորձելով չգցել հայ հասարակության նախատոնական տրամադրությունը, հայտա­րարեցին, որ գազը սպառողների համար չի բարձրանա, և այդ տարբերությունը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա»-ի ծախ­սերի կրճատման հաշվին, գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Ըստ թերթի աղբյուրների, «Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել թանկացման բեռը, և այդ հարցով ընկերության հետ նույնիսկ բանակցություններ չեն էլ վարվել:

«Այսպիսով, 15 դոլա­րի պարտքը կուտակվում է, և քանի որ «Գազպրոմ Արմենիա»-ն 100 տոկոսով ռուսական սեփականություն է, մնում է ենթադրել, թե ինչ պետք է այս անգամ Հայաստանը տա ռուսական պարտքը մարելու համար: Ամենահավանականը թերևս Երևան ՋԷԿ-ն է»,-գրում է թերթը:-0-