Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Ֆրանսիայի նախագահն Ազնավուրի մասին գրառում է կատարել հայերեն լեզվով

02.10.2018, 14:13
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter–ի իր էջում գրառում է կատարել աշխարահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին հայերեն լեզվով։
Ֆրանսիայի նախագահն Ազնավուրի մասին գրառում է կատարել հայերեն լեզվով

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter–ի իր էջում գրառում է կատարել աշխարահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին հայերեն լեզվով։

Ազնավուրը մահացել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։

«Նրան հրարավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը», – գրել է Մակրոնը։

Ֆրանկոֆոնիայի 17–րդ գագաթնաժողովը կայանալու է 2018 թ.–ի հոկտեմբերի 11–12–ին Հայաստանում։–0–