Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Ֆրանկոֆոնիայի օրերին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում նախատեսված են ժամային փոփոխություններ

10.10.2018, 16:09
Ֆրանկոֆոնիայի օրերին Երևանի մետրոպոլիտենի ժամային գրաֆիկում նախատեսված են փոփոխություններ:
Ֆրանկոֆոնիայի օրերին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում նախատեսված են ժամային փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման օրերի ընթացքում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն իր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով՝ աշխատանքային օրվա գրաֆիկով և լրացուցիչ շարժակազմերով: 

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: 

Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից մինչ 24:00-ն և անհրաժեշտության դեպքում կերկարաձգվեն: 

«Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգն և անխափան», – հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։–0–