Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Երևանում հունիսի 6–8–ը կանցկացվի «Մանկության աշխարհ EXPO 2015» միջազգային ցուցահանդեսը

22.05.2015, 19:11
«Մանկության աշխարհ EXPO 2015» միջազգային մասնագիտացված 9–րդ ցուցահանդեսը, որը նվիրված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան, կանցկացվի հունիսի 6–8–ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, տեղեկացրել է LOGOS EXPO Center ընկերությունը, որը միջոցառման կազմակերպիչն է։
Երևանում հունիսի 6–8–ը կանցկացվի «Մանկության աշխարհ EXPO 2015» միջազգային ցուցահանդեսը
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. «Մանկության աշխարհ EXPO 2015» միջազգային մասնագիտացված 9–րդ ցուցահանդեսը, որը նվիրված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան, կանցկացվի հունիսի 6–8–ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, տեղեկացրել է LOGOS EXPO Center ընկերությունը, որը միջոցառման կազմակերպիչն է։

Ցուցահանդեսի հիմնական նպատակն է զարգացնել ոլորտը, ներգրավել բարձր որակավորում ունեցող արտադրողների և մասնագետների, համալրել Հայաստանի շուկան երեխաների համար նախատեսված ապրանքների նոր տեսականիով, հաստատել նոր գործարար կապեր։

Ցուցահանդեսին մասնակցող ավելի քան 70 տեղական և միջազգային ընկերություններ կներկայացնեն երեխաների համար նախատեսված տարբեր ապրանքներ և ծառայություններ, մասնավորապես` հագուստ, կոշիկ, խաղալիքներ, գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ, կրթական կենտրոններ, նորածինների համար նախատեսված սնունդ, ծծակներ, քաղցրավենիք, պաղպաղակ, զարգացնող և ուսուցողական խաղեր, ստուդիաներ, կենտրոններ, ուսումնական ձեռնարկներ, գրքեր, երեխաների համար նախատեսված բժշկություն, ատրակցիոներ և այլն։

Ցուցահանդեսին կմասնակցեն Հայաստանի տարբեր մարզերի մանկատները, որտեղ երեխաները հնարավորություն  կունենան ներկայացնել իրենց ձեռքերով պատրաստված աշխատանքները։

«Մանկության աշխարհ EXPO 2015»–ի շրջանակում կկազմակերպվի «Ժպտերեսիկ» ֆոտոմրցույթը, «Փոքրիկ նկարիչ» մրցույթը։ «Մինորա» մշակութային–պրոդյուսերական կենտրոնը կներկայացնի ժամանցային շոու։

Ցուցահանդեսը կանցկացվի Էկոնոմիկայի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև Հայաստանի ձեռներեցների և գործատուների միության աջակցությամբ։

«LOGOS EXPO Center»–ը Հայաստանաում գործող առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է (1999թ.), որը բացարձակ առաջատարն է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ոլորտային, արդյունաբերական, ազգային և միջազգային ցուցահանդեսների և սեմինարների կազմակերպման գործում։

Վերջին 15 տարում «LOGOS EXPO Center»–ը կազմակերպել է ավելի քան 200 մասնագիտացած և միջազգային ցուցահանդեսներ, որոնք ներառում են տնտեսության տարբեր ոլորտներ։ –0–