Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Եվրոպայի երկրների և ԱՄՆ–ի բնակիչները պատրաստ են այլընտրանքային տեսակետ լսել

19.05.2015, 11:57
ICM Research բրիտանական գործակալության անցկացրած հարցման մասնակիցների մեծամասնությունը  «Sputnik.Կարծիքներ» հետազոտական նախագծի ընթացքում հետաքրքրված են միջազգային խոշորագույն իրադարձությունների այլընտրանքային հասանելիությամբ։ Այդ թվում` նրանք հետաքրքրված են ռուսական ԶԼՄ–ների տեսակետով։
Եվրոպայի երկրների և ԱՄՆ–ի բնակիչները պատրաստ են այլընտրանքային տեսակետ լսել
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. ICM Research բրիտանական գործակալության անցկացրած հարցման մասնակիցների մեծամասնությունը  «Sputnik.Կարծիքներ» հետազոտական նախագծի ընթացքում հետաքրքրված են միջազգային խոշորագույն իրադարձությունների այլընտրանքային հասանելիությամբ։ Այդ թվում` նրանք հետաքրքրված են ռուսական ԶԼՄ–ների տեսակետով։

Պատասխանելով «որքանով ձեզ հետաքրքիր կլինեն միջազգային իրադարձությունների վերաբերյալ այլընտրանքային տեսակետները, օրինակ, ռուսական ԶԼՄ–ների տեսակետները» հարցին` հարցված եվրոպացիների և ամերիկացիների մոտ 60 տոկոսը պատասխանել է, որ ԶԼՄ–ներում ցանկանում են միջազգային աղմկոտ իրադարձությունների մասին տարբեր կարծիքներ լսել, հայտնում է «Նովոստի–Արմենիա» կայքը։

ICM Research գործակալությունը հարցումն անցկացրել է Sputnik լրատվական գործակալության համար 2015 թվականի մարտի 20–ից ապրիլի 9–ը Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ–ում և Հունաստանում։ Ընտրությունը կազմել է 5001 մարդ  (1001 մասնակից Հունաստանից, մյուս երկրներից` 1000–ական մարդ) ըստ սեռի, տարիքի և աշխարհագրության։

ԶԼՄ–ներում բազմաբևեռ աշխարհի արտացոլման առավել բարձր պահանջ են ցուցադրել Հունաստանի բնակիչները` մասնակիցների 81 տոկոսը հետաքրքրված է նման հնարավորությամբ։ Բարձր է հետաքրքրությունն ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում` հարցվածների մեծամասնությունը (57 տոկոս ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում և 55 տոկոս Գերմանիայում) հետաքրքրված են միջազգային իրադարձությունների և դրանց լուսաբանման այլընտրանքային տեսակետով, մասնավորապես, ռուսական ԶԼՄ–ներում։ Ֆրանսիայի համար այդ ցուցանիշը կազմում է բնակչության գրեթե կեսը` 49 տոկոս։

«Sputnik.Կարծիքներ» նախագիծը

Հասարակական կարծիքի ուսումնասիրության միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հուլիսին։ Որպես գործընկեր հանդես է եկել ICM Research բրիտանական հայտնի հետազոտական ընկերությունը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի «Sputnik.Կարծիքներ» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ–ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական  հարցերի վերաբերյալ։

Sputnik–ը (sputniknews.com) լրատվական գործակալություն և ռադիո է մուլտիմեդիոն մասնաճյուղերով տասնյակ երկրներում։ Sputnik–ն ընդգրկում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ -0-