Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի երկու փողոցներում

24.09.2018, 17:41
Երևանի երկու փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի երկու փողոցներում
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի երկու փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Ինչպես հայտնում է Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը, երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 25-ից Երևան քաղաքի Կիևյան («SAS» սուպերմարկետի մոտ) և Սեբաստիայի («Մալաթիա Մոլ»-ի մոտ) փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

«Փոփոխության արդյունքում Կիևյան և Սեբաստիայի փողոցների նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով», – նշվում է տարածած հաղորդագրությունում:–0–