Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ` Երևանի փողոցներում

17.06.2016, 19:03
Հունիսի 18–ից երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվելու Երևանի մի շարք փողոցներում։
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ` Երևանի փողոցներում

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 18–ից երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվելու Երևանի մի շարք փողոցներում։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ` 2016 թվականի հունիսի 18-ից Երևան քաղաքի Գլինկայի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտային կից հատվածի թևում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված թևի հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ դեպի Տիգրան Մեծի պողոտա ուղղությամբ:

0000

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 19-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը:

0000

«Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները հետադարձ կարող են կատարել Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-Մոնթե Մելքոնյան պողոտա խաչմերուկի հանգույցում կամ Լենինգրադյան և Մեծարենցի (Նոյ թաղամաս տանող) փողոցների խաչմերուկում», – նշվում է Ճանապարհային ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ –0–