Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն է իրականացվել Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում

10.05.2017, 15:24
Երթևեկի կազմակերպման նոր փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
Երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն է իրականացվել Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով 2017թ. մայիսի 8-ից Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր.Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կատարվել է երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Փոփոխության արդյունքում՝ Արշակունյաց պողոտայի դեպի նշված խաչմերուկ ուղղության երթևեկային մասի մոտ 100 մետր հատվածում կկազմակերպվի ևս մեկ՝ 5-րդ երթևեկելի գոտի և երթևեկությունը կկազմակերպի այնպես, որ 1-ին գոտիով կարելի կլինի երթևեկել միայն դեպի Ագաթանգեղոսի փողոց, 2-րդ գոտիով՝ միաժամանակ դեպի Ագաթանգեղոսի և Գր. Լուսավորիչի փողոցներ, իսկ 3-րդ, 4-րդ ու 5-րդ գոտիներով՝ միայն դեպի Գր. Լուսավորիչի փողոց:–0–