Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Երթևեկի փոփոխություն է նախատեսված Ազատության պողոտայում և Կասյան փողոցում

18.09.2018, 15:51
Երթևեկի փոփոխություն Ազատության պողոտայում և Կասյան փողոցում։
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Ազատության պողոտայում և Կասյան փողոցում

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքի Ազատության պողոտայում («Նոր Զովք» սուպերմարկետի դիմացի ճանապարհահատված) և Կասյան փողոցում՝ չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Փոփոխության արդյունքում Ազատության պողոտայի և Կասյան փողոցի նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ, և այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–