Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Երթևեկի փոփոխություն է նախատեսված Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում

03.07.2018, 18:51
Երթևեկի փոփոխություն Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում։
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./ԱՌԿԱ/. Երթևեկության փոփոխություն է նախատեսված Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 4-ից ժամանակավորապես՝ մեկ ամսով կդադարեցվի երթևեկությունը Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ: 

Նշված ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել.

-հանգույցի ստորգետնյա մասում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է,
-հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման ներկայիս ժամանակավոր սխեման:

Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար, թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկում ենք երթևեկել Հաղթանակի կամուրջ-Արգիշտի-Իտալիայի-Մ.Խորենացու-Մաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով:

Գերատեսչության հաղորդմամբ, նշված ճանապարհահատվածում շինարարությունը ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվելու են երկհերթ:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:–0–