Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Երևանի կենտրոնում արմատական ընդդիմադիրների և ոստիկանության ներկայացուցիչների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ և տուժածներ

05.11.2013, 19:43
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի քսան կողմնակիցներ, ովքեր փորձում էին Մաշտոցի պողոտայում արգելված երթ կազմակերպել, տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք։ Բախման հետևանքով տուժել են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Երևանի կենտրոնում արմատական ընդդիմադիրների և ոստիկանության ներկայացուցիչների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ և տուժածներ
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի քսան կողմնակիցներ, ովքեր փորձում էին Մաշտոցի պողոտայում արգելված երթ կազմակերպել, տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք։ Բախման հետևանքով տուժել են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մամուլի ծառայությունից նշեցին, որ Հարությունյանի` մահակներով ու ձողերով զինված կողմնակիցները երեքշաբթի որոշել են երթ կազմակերպել։ «Ոստիկանության ներկայացուցիչները նրանց  հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի խոսքերով` բախմանը մասնակցել են Հարությունյանի մի քանի հարյուր կողմնակիցներ և հարյուրավոր ոստիկաններ։ Որոշ տվյալներով` ոստիկանության հինգ աշխատակից տեղափոխվել է հիվանդանոց։

«Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարգի հրավիրել օրինազանցներին և ազատել պողոտան։ Այս պահին կատարվում է դեպքի վայրի զննություն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանության մամուլի ծառայությունից հիշեցրեցին, որ արդեն քանի օր է` Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում: «Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել էր դադարեցնել անխոհեմ պահվածքը և անօրինական գործողությունների մղելու կոչերը: Այսօր ևս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–