Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևանում և Արարատյան դաշտավայրում սպասվում է 41 աստիճան տաքություն

07.08.2017, 12:25
Օգոստոսի 7-11-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն:
Երևանում և Արարատյան դաշտավայրում սպասվում է 41 աստիճան տաքություն

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./ԱՌԿԱ/. Երևանն ու Արարատյան դաշտավայրը շոգի տիրապետթյան տակ են։  

Ինչպես հաղորդում է հայպետ հիդրոմետ ծառայությունը, օգոստոսի 7-11-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39...+41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

  Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
 
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:-0-