Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանի վարչական շրջաններից մեկում 10 ժամ ջուր չի լինի

31.05.2019, 14:42
Երևանի վարչական շրջաններից մեկում 10 ժամ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Վթարային աշխատանքներով պայմանավորված` Երևանի վարչական շրջաններից մեկում նախատեսվում է 10-ժամյա ջրանջատում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 4-ին ժամը 10.00-ից մինչև 20.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Նոյ, Մուշ թաղամասերի, Գագարինի փողոցի և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-