Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երազանքի նախագիծ. Երևանում կկանաչապատվի Սարալանջի տարածքը (ՖՈՏՈ)

22.03.2019, 11:38
Երևանի քաղաքապետարանը սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը:
Երազանքի նախագիծ. Երևանում կկանաչապատվի Սարալանջի տարածքը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապեթյանը:

«Քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչև Մյասնիկյան պողոտայի հատվածը (Պլանի գլուխ)», - գրել է նա:

Նա նշել է նաև, որ նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով:-0-