Рейтинг@Mail.ru
USD
377.23
EUR
437.55
RUB
4.6646
GEL
140.01
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Ձյան տեսքով տեղումներ` հանրապետության որոշ շրջաններում

17.11.2015, 11:08
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում։
Ձյան տեսքով տեղումներ` հանրապետության որոշ շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հղում անելով ՀՀ ՏԿԱԻ նախարարությանը, այս պահի դրությամբ ձյուն է տեղում մասնավորապես Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի տարածք), Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Արագածոտնի մարզի Ապարան  քաղաքններում և Արագած գյուղում։

«Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում  անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:–0–