Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Ձորագետ գյուղին հարակից թունելները փակ են լինելու մեկ ամիս

24.01.2018, 17:09
Ձորագետ գյուղին հարակից թունելները 1 ամիս փակ են լինելու:
Ձորագետ գյուղին հարակից թունելները փակ են լինելու մեկ ամիս

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհին հարակից թունելները փակ են լինելու մեկ ամիս, հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

«Հունվարի 29-ից փետրվարի 28-ը շինարարական աշխատանքների իրականացման պատճառով Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի Ձորագետ գյուղին հարակից թունելները առավոտյան ժամը 08:00-ից երեկոյան 19:00-ն փակ են լինելու», – նշվում է հաղորդագրության մեջ։-0-