Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանի փողոցների դպրոցամերձ հատվածներում վերանայվել են արագության ռեժիմները. ՃՈ

10.02.2014, 12:44
2014 թվականի փետրվարի 9-ից Երևան քաղաքի փողոցների՝ միայն դպրոցամերձ հատվածներում վերանայվել է արագության ռեժիմը, հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։
Երևանի փողոցների դպրոցամերձ հատվածներում վերանայվել են արագության ռեժիմները. ՃՈ
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2014 թվականի փետրվարի 9-ից Երևան քաղաքի փողոցների՝ միայն դպրոցամերձ հատվածներում վերանայվել է արագության ռեժիմը, հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։

Այդ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները գործելու են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչև 18.00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամը 18.00-ից մինչև հաջորդ օրը ժամը 08.00-ն գործելու է բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը:

Նույն ժամային ռեժիմով են գործելու նաև տվյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը։

ՃՈ–ն հաղորդում է, որ սահմանափակումների վերաբերյալ դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանների հետ միասին տեղադրվելու են ցուցանակներ (լրացուցիչ տեղեկատվության նշաններ):–0–