Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Դիպուկահարների հավաքներ են անցկացվել ՀՀ ՊՆ զորամիավորման ուսումնական կենտրոնում

06.10.2016, 20:47
Օրերս ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են զորամիավորման ենթակա զորամասերի դիպուկահարների հավաքներ։
Դիպուկահարների հավաքներ են անցկացվել ՀՀ ՊՆ զորամիավորման ուսումնական կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` օրերս ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են զորամիավորման ենթակա զորամասերի դիպուկահարների հավաքներ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հավաքների ուսումնական նպատակն էր դիպուկահարների պատրաստվածության աստիճանի, տեղանքում կողմնորոշվելու և քողարկվելու նրանց ունակությունների և հմտությունների, ինչպես նաև կրակային պատրաստվածության վիճակի ստուգումը:

«Հավաքների շրջանակում կազմակերպված տեսական և գործնական պարապմունքների ընթացքում զորամասերի դիպուկահարները ցուցաբերել բարձր պատրաստվածություն, իսկ կրակային պատրաստությունից գրանցվել են միայն լավ և գերազանց գնահատականներ», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–