Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

ՌԴ պետդումայի պատգամավորները Գյումրիում ծաղիկներ են դրել Ավետիսյանների գերեզմանին

23.01.2015, 15:30
ՌԴ պետդումային պատգամավորները Գյումրիում ծաղիկներ են դրել զինված հարձակման զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի գերեզմանին
ՌԴ պետդումայի պատգամավորները Գյումրիում ծաղիկներ են դրել Ավետիսյանների գերեզմանին
ԳՅՈՒՄՐԻ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ պետդումային պատգամավորները Գյումրիում ծաղիկներ են դրել զինված հարձակման զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի գերեզմանին

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

ՌԴ պետդումայի պատգամավորների խմբում ընդգրկված են է  «Միասնական Ռուսաստան» խորհրդարանական խմբակցության անդամ, անվտանգության և հակակոռուպցիոն հարցերի հանձնաժողովի անդամ Բորիս Ռեզնիկը, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի անդամ Իրինա Ռոդնինան, նույն հանձնաժողովի առաջին փոխնախագահ Օլեգ Լեբեդևը և Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրուտովը։

Ռուս պատգամավորներին ուղեկցում էին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը և Վահրամ Բաղդասարյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Ռուսական պատվիրակության անադամներն արդեն հանդիպել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ, հաղորդում է «Նովոստի–Արմենիայի» թղթակիցը.—0--