Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Դեկտեմբերի 31–ից հանրապետության տարածք է ներթափանցելու նոր ցիկլոն

26.12.2016, 13:03
Կանխատեսվում է առատ ձյուն, սակայն ջերմաստիճանի նվազում չի սպասվում:
Դեկտեմբերի 31–ից հանրապետության տարածք է ներթափանցելու նոր ցիկլոն

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 31–ից հանրապետության տարածք է ներթափանցելու նոր ցիկլոն։

Ինչպես երկուշաբթի կայացած ՀՀ ԱԻՆ ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը, տոնական օրերին՝ մասնավորապես դեկտեմբերի 31-ից նոր ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։

«Կանխատեսվում է առատ ձյուն, սակայն ջերմաստիճանի նվազում չի սպասվում: Արդեն գրանցված ջերմաստիճանը կպահպանվի՝ հասնելով -1...-3-ի», – նշել է Վարդանյանը։

Նրա խոսքով, հանրապետությունը շաբաթ և կիրակի օրերին գտնվել է ցիկլոնի ազդեցության տակ, առատ տեղումներ են գրանցվել ամբողջ տարածքում: Ձյան շերտը կազմել է 10-15 սմ:–0–