Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

Հայաստանը խստացնում է ծխախոտային արտադրանքի գովազդի սահմանափակումները

21.11.2013, 14:37
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատեց «Գովազդի մասին» օրենքի փոփոխությունները և լրացումները, որոնց համաձայն` կխստացվեն ծխախոտի և ծխախոտային արտադրանքի գովազդի սահմանափակումները։
Հայաստանը խստացնում է ծխախոտային արտադրանքի գովազդի սահմանափակումները
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատեց «Գովազդի մասին» օրենքի փոփոխությունները և լրացումները, որոնց համաձայն` կխստացվեն ծխախոտի և ծխախոտային արտադրանքի գովազդի սահմանափակումները։

Ինչպես նշեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ծխախոտի և ծխախոտային արտադրանքի գովազդը նախկինի պես կարգելվի հեռուստատեսությունում և ռադիոյում, էլեկտրոնային և տպագրական ԶԼՄ–ներում, իսկ ուղղումներով արգելվում է նաև արտաքին փողոցային գովազդը, խանութներում և հասարակական սննդի օբյեկտներում գովազդը։

«Ծխախոտի գովազդը թույլատրվում է միայն մասնագիտացված պարբերականներում, որոնք նախատեսված են միայն ծխախոտի խանութների համար։ Այդ խանութներում ծխախոտի արտադրանք կարող են գովազդել նաև խանութի աշխատակիցները` ինչպես բանավոր, այնպես էլ վիզուալ։ Սակայն այդ գովազդի հետ մեկտեղ սպառողը կարող է ծխախոտի վնասի մասին տեղեկություն ստանալ»,– ընդգծեց նախարարը։ –0–