Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Նախօրեին կատարվել է COVID-19–ի 3605 թեստավորում, հաստատվել է 628 նոր դեպք, մահվան դեպք չի արձանագրվել. ԱՆ

21.01.2022, 12:02

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում հունվարի 21-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 628 նոր դեպք, կատարվել է 3605 թեստավորում, առողջացել է 125 մարդ, մահվան դեպք չի արձանագրվել, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349957 դեպք, որոնցից 333982 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6430 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8026 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1519 է:

Ընդհանուր կատարվել է 2663980 թեստավորում:–0–