Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Միրզոյանի անվան քառյակը կկատարի Բրիթենի «Պարզ Սիմվոնիան»` «թռչելով» Հայաստանի Տաթևի կիրճի վրայով

21.11.2013, 16:33
Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը հանդես կգա «Տաթևեր» ճոպանուղու վրա բացառիկ համերգով` բրիտանացի կոմպոզիտոր Բենջամին Բրիթենի 100–ամյակի կապացկությամբ, հայտնեցին ճոպանուղին շահագործող ընկերության մամուլի ծառայությունից։

Միրզոյանի անվան քառյակը կկատարի Բրիթենի «Պարզ Սիմվոնիան»` «թռչելով» Հայաստանի Տաթևի կիրճի վրայով

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը հանդես կգա «Տաթևեր» ճոպանուղու վրա բացառիկ համերգով` բրիտանացի կոմպոզիտոր Բենջամին Բրիթենի 100–ամյակի կապացկությամբ, հայտնեցին ճոպանուղին շահագործող ընկերության մամուլի ծառայությունից։

«Նոյեմբերի 22–ին Միրզոյանի քառյակը կկատարի Բրիթենի «Պարզ Սիմֆոնիան»` «Տաթևերով» «թռչելիս»»,– ասվում է հաղորդման մեջ։

Ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել A1+ կայքում` ժամը 16։00–ին։

1965 թվականին Բենջամեն Բրիթենն այցելել է Հայաստան և մնացել Դիլիջանի կոմպոզիտորների տանը։ Այն ժամանակ Էդվարդ Միրզոյանի ջանքերով կազմակերպվել էր «Բրիթենի օրեր Հայաստանում» փառատոնը։

Վաղվա միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանում Բրիտանական խորհուրդը և «Տաթևեր» ճոպանուղին։

2013 թվականի ապրիլի սկզբին ստեղծված Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակում են Արամ Ասատրյանը (ջութակ), Սոնա Ազարյանը (ջութակ), Վահան Գրիգորյանը (թավջութակ) և Արմեն Թորոսյանը (ալտ

«ՏաԹևեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևեր»-ը գրանցվել է Գինեսի ռեկորդների միջազգային գրքում` որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլև ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:       

Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման և կառուցման առաջատար շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղեւորների տարողությունը՝ 25 մարդ, ճոպանուղու ուղևորների թողունակությունը ժամում կազմում է 200 մարդ: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ: -0- -