Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Հայաստանի որոշ ճանապարհները փակ են

04.03.2019, 15:33
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Հայաստանի որոշ ճանապարհները փակ են

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Բերդ-Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Մարտի 4-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բերդ-Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:-0-