Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 1, կիրակի
եղանակը
Երևանում
0

Բենզինը Հայաստանում էժանացել է. այն ավելի էժան է, քան Վրաստանում. ԶԼՄ-ներ

08.01.2019, 12:10
Թե ինչով է սա պայմանավորված` պաշտոնական որևէ բացատրություն դեռ չի հնչել:
Բենզինը Հայաստանում էժանացել է. այն ավելի էժան է, քան Վրաստանում. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Հանրապետության բենզալցակայանների մեծ մասում երեկ երեկոյան «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը կազմում էր արդեն 400 դրամ: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում բենզինը Հայաստանում էժանացել է մոտ 10 տոկոսով:

Ինչպես գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը, անցած ողջ տարվա ընթացքում նույն «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը հանրապետության բենզալցակայաններում 440-450 դրամ էր: Բենզինը սկսեց էժանանալ դեկտեմբերի սկզբից:

«Թե ինչով է սա պայմանավորված` պաշտոնական որևէ բացատրություն դեռ չի հնչել: Ըստ որոշ լուրերի, բենզինի շուկայում հայտնվել է նոր «խաղացող»: Սա ուշագրավ է նրանով, որ համաշխարհային շուկաներում նկատվում է բենզինի թանկացում: Ի դեպ, վերջին տարիներին առաջին անգամ բենզինը Հայաստանում ավելի էժան է, քան Վրաստանում: Բենզինի էժանացումը կշարունակվի թե ոչ` առայժմ հայտնի չէ», - գրում է թերթը:-0-