Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Այսօր ՊԲ 19–ամյա զինծառայող է վիրավորվել հակառակորդի կրակոցից

23.10.2018, 19:09
Այսօր ՊԲ 19–ամյա զինծառայող է վիրավորվել հակառակորդի կրակոցից։
Այսօր ՊԲ 19–ամյա զինծառայող է վիրավորվել հակառակորդի կրակոցից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը, հաղորդում է ԱՀ Պն մամուլի ծառայությունը։

«Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–