Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Աշոտ Աղաբաբյանը հերքում է սնանկ ճանաչվելու դիմում ներկայացրելու վերաբերյալ լուրերը

27.11.2015, 12:59
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով հայտնի է «Բուռնաշ» մականունով, հերքել է սնանկ ճանաչվելու համար դատարան դիմում ներկայացնելու վերաբերյալ լուրերը, որոնք պտտվում են հայկական ԶԼՄ–ներում։
 Աշոտ Աղաբաբյանը հերքում է սնանկ ճանաչվելու դիմում ներկայացրելու վերաբերյալ լուրերը
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով հայտնի է «Բուռնաշ» մականունով, հերքել է սնանկ ճանաչվելու համար դատարան դիմում ներկայացնելու վերաբերյալ լուրերը, որոնք պտտվում են հայկական ԶԼՄ–ներում։ Այդ մասին նա ասել է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում։

Մասնավորապես, «Ժողովուրդ» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ Աղաբաբյանն իրեն սնանկ ճանաչելու դիմում է ներկայացրել դատարան։
Սակայն Աղաբաբյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին ասել է, որ դա չի համապատասխանում իրականությանը. «Ես ինչպե՞ս կարող եմ սնանկ լինել, երբ 3 երեխա ունեմ և  7 հրաշալի թոռ»։

Նշենք նաև, որ «Ժողովուրդ»–ը զրուցել է նաև «Հրազդան» մարզադաշտի սնանկության գործերի կառավարիչ Հայկ Կոշեցյանի հետ, ով հայտնել է, թե գործը պահանջների հաստատման փուլում Է գտնվում։

«Այսինքն՝ ներկայացված պահանջների նկատմամբ առարկություններ են ներկայացված։ Դեռևս դատական նիստը չի հրավիրվել։ Դեկտեմբերի 6-ին Է կայանալու»,– ասել է Կոշեցյանը։

Ի դեպ, ինչպես նշում է թերթը, «Հրազդան» մարզադաշտը ներկայում գրավի տակ է։-0-