Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Առավոտյան ժամը 10.30–ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

19.10.2016, 10:45
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Առավոտյան ժամը 10.30–ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում և  Շինուհայր գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով: 

Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում ժամը 06.00-ց մինչև 20.00, իսկ բեռնատարների համար անցակետը փակ է, իրականացվում են մաքրման աշխատանքներ:–0–