Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Առանց դեղատոմսի և դեղատոմսով դեղերի արագ որոնման համակարգ է գործարկվել Հայաստանում

05.03.2018, 13:04
Հայաստանում գործարկվել է առանց դեղատոմսի և դեղատոմսով դեղերի արագ որոնման համակարգ։
Առանց դեղատոմսի և դեղատոմսով դեղերի արագ որոնման համակարգ է գործարկվել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործարկվել է առանց դեղատոմսի և դեղատոմսով դեղերի արագ որոնման համակարգ։

Մարտի 1–ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշումը։ 

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկրում գրանցված 4700 անուն դեղերից 2700–ը բաց է թողնվում բացառապես դեղատոմսով։

Մարտի 1–ից դեղատոմսով վաճառվում են հակաբիոտիկներ, հորմոնալ և կոդեին պարունակ դեղերը, հուլիսի 1–ից դեղատոմսով կվաճառվի նաև ներարկումային և օնկոլոգիական դեղորայքը, իսկ հոկտեմբերի 1–ից` մնացած բոլոր դեղերը, որոնք նախատեսված են կառավարության որոշմամբ։

ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն հրապարակել է դեղորայքի ամբողջական ցանկը, որոնք բաց են թողնվելու դեդատոմսով։ Այժմ գործարկվել է մի համակարգ (mydrugs.am), որի օգնությամբ կարելի է արագորեն գտնել առանց դեղատոմսի և դեղատոմսով բաց թողնվող դեղերը, պարզապես հարկավոր է նախատեսված դաշտում հայերենով մուտքագրել դեղի անունը։

Ըստ կայքում նշված տեղեկատվության, համակարգում տեղ գտած տվյալները տրամադրված են ՀՀ առողջապահության նախարարության կայքից։–0–