Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն էապես կնվազի

22.09.2016, 10:42
Առաջիկա օրերին եղանակը չափազանց տհաճ անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին։
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն էապես կնվազի

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա օրերին եղանակը չափազանց տհաճ անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին։

«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 9-10 աստիճանով», – Facebook–յան էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա, մասնավորապես, նշել է, Սկանդինավիայի շրջաններից հանրապետության տարածքին է մոտենում ցուրտ մթնոլորտային ճակատ: Այսօր երեկոյան ժամերին և գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, վաղը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում ժամանակ առ ժամանակ, իսկ մյուս մարզերում երեկոյան ժամերին կրկին սպասվում է անձրև և ամպրոպ։

Սուրենյանի հաղորդմամբ`սեպտեմբերի 24-ին, այդ ճակատի ներխուժմամբ պայմանավորված, երկրի ողջ տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ:

Սեպտեմբերի 25-27-ին հանրապետության ողջ տարածքում կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ը էապես չի փոխվի, սեպտեմբերի 24-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 9-10 աստիճանով, իսկ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչի հետևանքով այդ գիշեր Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային բնակավայրերում օդում սպասվում է -2...-3 աստիճան:–0–