Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Արագության ռեժիմները Երևանի որոշ փողոցներում կվերանայվեն. ոստիկանություն

06.02.2014, 18:54
Արագության ռեժիմները Երևանի որոշ փողոցներում կվերանայվեն, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Արագության ռեժիմները Երևանի որոշ փողոցներում կվերանայվեն. ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Արագության ռեժիմները Երևանի որոշ փողոցներում կվերանայվեն, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Ըստ նրա` ստեղծվել է հանձնաժողով, որը քննարկում է քաղաքում արագության ռեժիմները։

«Ներկայում քննարկվում է երեկոյան ժամերին (18:00–ից հետո) բեռնված որոշ փողոցներում արագության ռեժիմները բարձրացնելու հարցը, որտեղ ցերեկային ժամանակ սահմանափակումներ են գործում, օրինակ` մինչև 40 կմ.ժ»,– ասաց Գասպարյանը։

Ըստ նրա, Երևանում կան փոփոխությունների կարիք ունեցող 10-12 այդպիսի կետեր։

Նա նշեց նաև, որ Հայաստանի ոստիկանությունը գործնականում ավարտել է Երևանում արագաչափերի տեղադրումը և շարունակում է դրա իրականացումը մարզերում։

Ոստիկանապետը միաժամանակ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան համարեց արագության սահմանված սահմանափակումները, մասնավորապես, 20 կմ.ժ` Բավրայի հսկիչ անցակետում, 40 կմ.ժ` դպրոցների առջև։ -0-