Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

«Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունն ուժեղացրել է անվտանգության նորմերը

18.11.2015, 15:24
«Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունն ուժեղացրել է անվտանգության նորմերը, «Նովոստի-Արմենիա»  գործակալության փոխանցմամբ`  հայտնել է  օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
«Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունն ուժեղացրել է անվտանգության նորմերը
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունն ուժեղացրել է անվտանգության նորմերը, «Նովոստի-Արմենիա»  գործակալության փոխանցմամբ`  հայտնել է  օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

«Անվտանգության հետ կապված որևէ խնդիր չկա և նախկինում էլ չի եղել: Նորմերը նախատեսվում են աշխարհում ընթացող իրավիճակներից ելնելով: Առաջիկայում Երևանի օդանավակայանում կգործի կոշիկների վերահսկումը, որը նախկինում չի եղել»,-ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքերով, սա միակ անհարմարությունն է, որին կբախվեն մեր ուղևորները: Մնացածում նրանք որևէ անհարմարություն չեն զգա, պարզապես օդանավակայանի անվտանգության ծառայությունն ավելի խիստ և ուշադիր կլինի:

Նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկություններից և ռուսական ինքնաթիռի վթարից հետո  ածխարհի օդանավակայանների մեծ մասում ուժեղացրել են անվտանգության նորմերը: -0-