Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Երևանում կայացել է Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը

04.07.2016, 20:28
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ` կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը։
Երևանում կայացել է Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ` կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանձնաժողովը քննարկել է Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երկու հայտ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ներկայացված հիմնավորումները և փաստարկները քննարկելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել ընկերություններից մեկի բողոքը, իսկ մյուսինը՝ մերժել: –0–