Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Երևանում բացված «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնում կատարված ներդրումները կազմել են մոտ 40 մլն դոլար

13.11.2017, 16:07
Այսօր Երևանում բացվեց «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնը։
Երևանում բացված «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնում կատարված ներդրումները կազմել են մոտ 40 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր Երևանում բացվեց «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնը։

«ՌԻՈ»–ն առևտրաժամանցային կենտրոնների ռուսական ցանց է, որը ներառված է 2005 թ.–ին հիմնադրված «Տաշիր»ընկերությունների խմբում։

Ինչպես տեղեկացրեցին առևտրաժամանցային կենտրոնի մամուլի ծառայությունից, խմբի ներդրումների միագումար ծավալը բոլոր նախագծերի համար կազմել է մոտ 40 մլն. ԱՄՆ դոլար:

«ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնի բացմամբ Հայաստանում կհայտնվեն առաջատար օպերատորների նոր ապրանքանիշեր, որոնք ավելի վաղ ներկայացված չէին երկրի տարածքում։

Համալիրի տարածքում տեղի է ունեցել միջազգային և ռուսական մանրածախ մի շարք բրենդերի ներկայացումը` Love Republic, U.S. Polo, Pricetime, One Way և այլն: Ընդհանուր առմամբ մոլում կգործեն մոտ 80 խանութ, այդ թվում տեղական օպերատորները: Որպես «ՌԻՈ»-ի խարիսխային վարձակալներ են հանդես գալիս Երևան Սիթի մթերային սուպերմարկետը, Goods House ցանցի կենցաղային ապրանքների խանութը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ), Play Lab մանկական զվարճանքի կենտրոնը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ), Սինեմա Սթար ցանցի կինոթատրոնը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ) և Խմբի նախագիծը, որն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանի շուկայում` էկզոտարիումը, ընդհանուր մակերեսը 600 քառ.մ., որտեղ ներկայացված են մոտ 60 կենդանիների տեսակներ` ընձառյուծակատուներ, կենգուրու, կրիաներ և այլն:

Առևտրի կենտրոնի երրորդ հարկում տեղակայված ֆուդքորթի գոտում գտնվում են KFC–ն և Տաշիր Պիցցան: Մոտակա շրջանում կհայտարարվի արագ սպասարկման միջազգային ցանցերի նոր ռեստորանների բացման մասին:

Համալիրի շենքը առանձնանում է ժամանակակից ճարտարապետանախագծային լուծումներով, որոնք հարմարեցված են տեղական բնակլիմայական առանձնահատկություններին։

«ՌԻՈ» եռահարկ առևտրային զվարճանքի կենտրոնի ընդհանուր մակերեսը 24 հազ. քառ.մ. է։ Այն գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում։–0–