Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Երևանում «ապագայի» սննդամթերքի վաճառք է կասեցվել

06.03.2018, 20:33
Երևանում «ապագայի» սննդամթերքի վաճառք է կասեցվել։
Երևանում «ապագայի» սննդամթերքի վաճառք է կասեցվել

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները, սպառողի ահազանգի հիման վրա իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում, Երևանի իրացման ցանցում հայտնաբերել են այսպես կոչված «ապագայի» սննդամթերք, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Մարիաննայի» ապրանքանիշի 100գր. քաշով կաթնաշոռային պանիրների վրա որպես արտադրության օր նշված է եղել 09.03.2018թ: 

«Հայտնաբերված կաթնաշոռային պանիրները հանվել են վաճառքից, իսկ արտարողին հանձնարարվել է ետ կանչել ամբողջ խմբաքանակը և պարզաբանել ստեղծված իրավիճակի պատճառները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ արտադրողի՝ տեղի է ունեցել մեխանիկական վրիպակ, ինչի համար հայցում է սպառողների ներողամտությունը:–0–