Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է ավտոկայանատեղերի 2018 թ.–ի վճարի ժամկետներն ու սակագինը

15.12.2017, 20:17
Քաղաքապետարանը հայտնում է, թե ավտոսեփականատերերը երբ կարող են վճարել ավտոկայանատեղերի 2018 թ.–ի տարեկան վճարը։
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է ավտոկայանատեղերի 2018 թ.–ի վճարի ժամկետներն ու սակագինը

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշվում է, թե ավտոսեփականատերերը երբ կարող են վճարել ավտոկայանատեղերի 2018 թ.–ի տարեկան վճարը։

Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ, Երևանում վճարովի ավտոկայանատեղերի տարեկան տեղական վճարը 2018թ.-ի համար 12000 դրամ է, և այն կարելի է վճարել արդեն այս պահից։

Այսօր գործող սակագների համաձայն, այսպես կոչված «կարմիր գծերում» կայանելու մեկ ժամն արժե 100 դրամ, օրը` 500 դրամ, ամիսը` հազար դրամ, մեկ տարին` 12 հազար դրամ։–0–