Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Երևանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը

13.09.2017, 11:18
Երևանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը։
Երևանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը, գրում է «Ժողովուրդը»։

«Բայց փորձում է այդ նպատակին հասնել նենգ եղանակներով՝ տպավորություն ստեղծելով, թե դա հասարակական պահանջ է», – նշում են հոդվածի հեղինակները։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ այս ընթացքում քաղաքապետարանը ձևափոխել ու կարճացրել է բազմաթիվ երթուղիներ, ինչի հետևանքով քաղաքացիները ստիպված օգտվում են երկու տրանսպորտից:

«Նպատակը մեկն է. այդպես մարդկանց մոտ արհեստական բողոք հասունացնել, որպեսզի քաղաքացիներն իրենք պահանջեն թանկացնել ուղեվարձը, միայն թե ներկայիս պայմաններով չերթևեկեն, այլ նստեն մի երթուղային և իջնեն իրենց ցանկացած կանգառը», – նշվում է հոդվածում։

Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը  օրաթերթի հետ զրույցում նշել է, որ իրենց հաշվարկներով մայրաքաղաքում այսօր օրական 50 հազար մարդ հասարակական տրանսպորտը երկու անգամ փոխելով է հասնում իր ցանկացած վայրը։–0–