Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Երևանի քաղաքապետարանում քննարկվել են տրանսպորտային ցանցի արդիականացմանը, այլընտրանքային տրանսպորտային միջոցներին վերաբերող հարցեր

01.11.2018, 14:07
Երևանի քաղաքապետարանում քննարկվել է տրանսպորտային ցանցի արդիականացման հարցը։
Երևանի քաղաքապետարանում քննարկվել են տրանսպորտային ցանցի արդիականացմանը, այլընտրանքային տրանսպորտային միջոցներին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցչության տարածաշրջանային տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակության հետ:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի միջև հաստատված համագործակցությանը՝ Հրաչյա Սարգսյանը կարևորել է բոլոր այն ծրագրերի իրականացումը, որոնք միտված են Երևանի զարգացմանը, բնակիչների բարեկեցությանն ու հարմարավետության ապահովմանը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ներկայացրել է առաջնահերթությունները և նշել, որ քաղաքապետարանը հետաքրքրված է տրանսպորտային համակարգի բարեփոխումներին ուղղված ծրագրային առաջարկներով:

Մասնավորապես, տրանսպորտային ցանցի արդիականացում, այլընտրանքային տրանսպորտային միջոցների (հեծանիվներ, էլեկտրամոբիլներ և այլն) ներգրավում, ավտոկայանատեղիների կազմակերպում, ուղղություններ, որոնք կարող են միասնական մոտեցմամբ լուծումներ տալ ոլորտում առկա խնդիրներին:

Կարևորելով համագործակցության ընդլայնման գործում Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ Ասիական զարգացման բանկի ներկայացուցչության տարածաշրջանային տնօրենը նկատել է, որ նոր հնարավորություններ են բացվել Երևանի առջև, ինչը ողջունելի է նաև արդյունավետ համագործակցության ընդլայնման առումով: Շեյն Ռոզենտալն ընդգծել է, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը և մասնակցել նախանշված նոր ծրագրերի իրագործմանը:

Խոսելով հնարավոր համագործակցության ուղղությունների մասին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հատկանշել է նաև «Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովել արդյունավետ կառավարում:–0–