Երևանի փողոցներից մեկում գործարկվելու է տեսանկարահանող նոր սարք. ՃՈ
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի Չարենցի փողոցի մոտակայքում գործարկվելու է տեսանկարահանող նոր սարք, հայտնում է ճանապարհային ոստիկանությունը:
«Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների, հատկապես՝ կանգառի և կայանման կանոնների, խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի կարգով՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2019 թվականի նոյեմբերի 4-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:-0-