Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանի առանցքային պողոտաներից մեկում կփոփոխվի երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը

17.05.2019, 13:22
Հետիոտնային անցումը կգործի ս.թ. մայիսի 18-ից:
Երևանի առանցքային պողոտաներից մեկում կփոփոխվի երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը

վԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Հետիոտնային անցման կազմակերպման շինարարական աշխատանքների կատարման հետ կապված ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորքից դեպի Հերացու փողոց ուղղության երթևեկելի մասում: Այդ մասոին հայտնում է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը:

«Հետիոտնային շարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա №27 հասցեի դիմացի հատվածում արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցման կազմակերպման շինարարական աշխատանքների կատարման հետ կապված 2019 թվականի մայիսի 18-ին ժամը 04:00-ից մինչև 07:00-ն կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորքից դեպի Հերացու փողոց ուղղության երթևեկելի մասում, իսկ ժամը 07:00-ից մինչև 10:00-ն՝ Հերացու փողոցից դեպի Նոր Նորք ուղղության երթևեկելի մասում», - նշվում է տարածած հաղորդագրությունում: 

Վերոնշյալ արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցումը կգործի ս.թ. մայիսի 18-ից: 

Միաժամանակ՝ Մյասնիկյան պողոտայի նշված հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը երկու ուղղություններով կսահմանվի 40կմ/ժ:-0-