Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանի Մյասնիկյան պողոտան կրկին կփակվի

07.04.2017, 20:22
Մյասնիկյան պողոտայի մի հատվածը փակ կլինի ասֆալտապատման ծավալուն աշխատանքների պատճառով։
Երևանի Մյասնիկյան պողոտան կրկին կփակվի

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 7-ի ժամը 22:00-ից մինչև ապրիլի 8-ի լուսաբաց Մյասնիկյան պողոտայի մի հատվածը փակ կլինի ասֆալտապատման ծավալուն աշխատանքների պատճառով։

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, տրանսպորտային երթևեկի համար կրկին փակ կլինի Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը:

Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը», - նշել են գերատեսչությունից: -0-