Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Երթևեկի կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի խաչմերուկներից մեկում

31.08.2017, 13:12
Երևանի խաչմերուկներից մեկում լուսացույց կտեղադրվի։
Երթևեկի կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի խաչմերուկներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երթևեկի կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի խաչմերուկներից մեկում։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքի Մանթաշյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:–0–