Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել «ԱՌԿԱ» գործակալությանը

21.07.2017, 20:44
«Ոսկե ծիրան» Երևանի 14–րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել «ԱՌԿԱ» գործակալությանը փառատոնի աշխատանքը լուսաբանելու համար։
 «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել «ԱՌԿԱ» գործակալությանը

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Ոսկե ծիրան» Երևանի 14–րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել «ԱՌԿԱ» գործակալությանը փառատոնի աշխատանքը լուսաբանելու համար։

Այս տարի կինոփառատոնն անցկացվել է հուլիսի 9–ից 16–ը։

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի ծրագրում ներկայացված էին լավագույն հայկական և օտարերկրյա ֆիլմերը», – նշվում է նամակում։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից, այն տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկն է: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում են նաև գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։

2010 թ.–ին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:–0–