Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Վերին Լարսի երթևեկը երկու օր պարբերաբար փակվելու է

06.11.2018, 20:30
Վերին Լարսի երթևեկը երկու օր պարբերաբար փակվելու է։
Վերին Լարսի երթևեկը երկու օր պարբերաբար փակվելու է

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կազբեկի–Վերին Լարս ռուս–վրացական սահմանային հսկիչ անցակետին տանող ճանապարհը երկու օր ցերեկային ժամերին պարբերաբար փակվելու է։

Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքի նախարարությանն առընթեր Ավտոտրանսպորտի դեպարտամենտին։

Սահմանափակումները գործելու են նոյեմբերի 7–ին և 8–ին Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս մայրուղու 29 կմ–ի հատվածում։ Սահմանափակումը կապված է ժայռի այն հատվածների հեռացման աշխատանքների հետ, որոնք կարող են հանգեցնել քարաթափման։

«Աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 7–8–ը ժամը 10:00-17:00–ն ընկած ժամանակահատվածում պետք է պարբերաբար մեկ ժամով փակվի ճանապարհի նշված հատվածը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–