Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Վերին Լարսի անցակետը փորձնական կբացվի թեթև մարդատար մեքենաների համար

04.07.2016, 20:54
Լարսի անցակետը փորձնական կբացվի թեթև մարդատար մեքենաների համար։
Վերին Լարսի անցակետը փորձնական կբացվի թեթև մարդատար մեքենաների համար

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լարսի անցակետը փորձնական կբացվի թեթև մարդատար մեքենաների համար։

Ռուս–վրացական սահմանի Վերին Լարսի անցակետով է անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը։ Այս ուղղությունը փակվել է հունիսի 23–ին անցակետից 2 կմ հեռավորության վրա տեղի ունեցած քարաթափից հետո, որտեղ Տերեկ գետի վարարման հետրանքով 500-600 մ հատվածն ամբողջովին փլուզվել է։ Անվտանգության նկատառումներից ելնելով` այդ հատվածը երթևեկության համար փակվել է։

Վրաստանը հայկական ավտոմեքենաներին կտրամադրի ժամանակավոր, այլընտրանքային հաղորդակցություն Դարիալի կիրճով. ԱԻՆ>>

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հաղորդմամբ` Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը լրացուցիչ հայտնել ոն, որ հուլիսի 5-ին, ժամը 10։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4x4 թեթև մարդատար մեքենաների համար։

«Առավոտյան տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–