Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Վանաձորը կվերակառուցվի. Կարապետյան եղբայրները Վանաձորում «Դիսնեյլենդ» կկառուցեն

15.02.2018, 11:58
Նախատեսվում է Վանաձորի լուրջ ռեաբիլիտացիա։
Վանաձորը կվերակառուցվի. Կարապետյան եղբայրները Վանաձորում «Դիսնեյլենդ» կկառուցեն

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և նրա եղբայր Կարեն Կարապետյանի աջակցությամբ նախատեսվում է Վանաձորի լուրջ ռեաբիլիտացիա։

Ինչպես գրում է «Հրապարակ» օրաթերթը, Կարապետյանները Վանաձորում նաև «Դիսնեյլենդ» կկառուցեն։

Քաղաքի գլխավոր փողոցներից մեկում կառուցվելու է «օլդ սթրիթ»` թիֆլիսյան «հին քաղաքի» նմանակով։

Օրաթերթը հիշեցնում է նաև, որ նման մի քաղաք կկառուցվի նաև Երևանում` «Դալմա մոլի» հարևանությամբ կրկին Կարապետյանների աջակցությամբ։

«Վանաձորյան հին քաղաքի ֆինանսավորման մի մասը կիրականացնի Սամվել Կարապետյանը։ Արդեն բանակցություններ են ընթանում, որպեսզի այդ փողոցներում տեղ «գտնեն» նաև լուրջ համաշխարհային բրենդների հյուրանոցներ` «Մարիոթ», «Հայաթ»», – նշում են հոդվածի հեղինակները։

Աղբյուրի հաղորդմամբ, վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորով ԱԺ պատգամավոր Վահան Հարությունյանը կառուցելու է քաղաքի ճոպանուղին։ –0–