Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՎԶԵԲ–ը պատրաստ է աջակցել էներգետիկ բնագավառի և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին. բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար

22.05.2018, 17:44
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդադձեին։
ՎԶԵԲ–ը պատրաստ է աջակցել էներգետիկ բնագավառի և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին. բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդադձեին, հաղորդում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի   բաժինը։

Քննարկվել են էներգետիկ ոլորտում ընթացիկ և հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր։

Կարևորելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ նախարար Արթուր Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի նաև առաջիկայում:

Դիմիտրի Գվինդադձեն նշել է, որ բանկը պատրաստակամ է աջակցելու ինչպես էներգետիկայի բնագավառի, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին:–0–