Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Տիգրան Մուկուչյանը, հնարավոր է, նոր բարձր պաշտոն զբաղեցնի

04.04.2018, 13:26
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, հնարավոր է, նոր բարձր պաշտոն զբաղեցնի։
Տիգրան Մուկուչյանը, հնարավոր է, նոր բարձր պաշտոն զբաղեցնի

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 9-ից Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) օրենքով սահմանված կարգով անցնելու է իր գործառույթների իրականացմանը՝ նշանակելով դատարանների նախագահների, գրում է «Ժողովուրդը»։

Թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, նշում է, որ ԲԴԽ-ն պատրաստվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Արման Մկրտումյանի փոխարեն նշանակել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Հոդվածում նաև նշվում է, որ նա 2005-2007թթ. եղել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ, 2008-2010թթ.` ՀՀ վարչական դատարանի նախագահ:

«Ես այսօր ԿԸՀ նախագահն եմ, հետեւաբար որպես ԿԸՀ նախագահ եմ պատասխանում հարցերին, և այս դաշտը դուրս է իմ գործառույթների տիրույթից, հետևաբար ինձ կոմպետենտ և կոռեկտ չեմ համարում տեսակետ ներկայացնել»,– հայտարարել է Մուկուչյանը թերթին։–0–