Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Տավուշի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել

23.02.2018, 17:34
Ժամկետային զինծառայող է վիրավորվել Տավուշում։
Տավուշի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Տավուշի մարզի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, զինծառայողը ստացել է հրազենային վիրավորում։

Հովհաննիսյանը նաև նշել է, որ զինծառայողն այս պահին Երևանի բուժհաստատություններից մեկում է։

«Այս պահին նրա կյանքին ոչինչ չի սպառնում», – ավելացրեց Հովհաննիսյանը։–0–